Ադրբեջանցիներին սիրել քարոզողները խիստ ազգային են դարձել
Մեր իշխանությունների սազանդարները, որոնք ամեն պատեհ ու անպատեհ առիթներով չէին զլանում ապազգայնության դիրքերից հանդես գալ, աշխարհի ամենաուլտրալիբերալներից ավելի ուլտրա ցույց տալ իրենց, հայտարարում էին, թե ազգայինը կեղծ կատեգորիա է (ականջը կանչի Լ. Տեր-Պետրոսյանի), հիմա այդ նույն մարդիկ, հանկարծ, բոլորը միահամուռ կերպով, խիստ ազգային են դարձել ու գտնում են, որ Օրբելյանին հայերենին չտիրապետելու պատճառով գործից ազատելը ճիշտ է (չնայած, որքան գիտեմ, հայերեն հասկանում է, ուղղակի չի խոսում):
Կարճ ասած, ինչ-որ մի հրաշքով, ադրբեջանցիներին սիրել քարոզողները խիստ ազգային են դարձել: Երբ ես ժամանակին մտահոգություն էի հայտնում հնդիկների մեր երկիր լցվելու արդյունքում մի քանի տասնամյակ հետո Հայաստանը Հնդկաստանի ֆիլիալ դառնալու վտանգի կապակցությամբ, ՖԲ-ում կային ընկերներ, որոնք առանց հասկանալու, թե նացիզմը ինչ բան է, սկսեցին ինձ նացիստ անվանել, այսօր այդ նույն ընկերները ատամները սրած պաշտպանում են Օրբելյանին հայերենին չտիրապետելու պատճառաբանությամբ գործից ազատելու որոշումը՝ չգիտակցելով, որ հենց դա է նացիզմը:
Հիմա հարց եմ տալիս այդ ընկերներին․ «Ասացե՛ք խնդրեմ, եթե Օրբելյանը հայ չլիներ, նորի՞ց նույն պահանջն էինք դնելու նրա դեմ կամ եթե, ասենք, նրա փոխարեն օտարազգի ինչ-որ տաղանդավոր արվեստագետի հրավիրեինք այդ պաշտոնը զբաղեցնելու, նորի՞ց պիտի ասեիք, որ անպայման հայերենին պիտի տիրապետի: Ու վերջում ասեմ, որ եթե հղում եք անում ինչ-որ օրենքի, միևնույնն է դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք: Ես չգիտեմ՝ օրենքի մեջ ինչպես է կոնկրետ գրված, բայց եթե իսկապես կա այդպիսի դրույթ այդ օրենքում, ուրեմն այդ օրենքը անմիջապես պիտի չեղարկվի, քանի որ դա հակաիրավական օրենք է»:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից