Կարծիք

31.03.2019 12:00


Ներեցեք, դա արդեն մի անգամ հանուն Օրբելյանի արվել է նախկին իշխանությունների օրոք

Ներեցեք, դա արդեն մի անգամ հանուն Օրբելյանի արվել է նախկին իշխանությունների օրոք

Ճիշտն ասած՝ չեմ կարող զարմանքս չարտահայտել պարոն Օրբելյանի շուրջ արվող որոշ մեկնաբանությունների հանդեպ։ Ասում են՝ մի՞թե հանուն Օրբելյանի հնարավոր չէ փոխել երկրի օրենքը։ Ներեցեք, դա արդեն մի անգամ հանուն Օրբելյանի արվել է նախկին իշխանությունների օրոք, երկրորդ անգամ էլ պետք է արվի՞։ Ու այսպես շարունա՞կ։

Իսկ երբ ասում ենք, որ մեր երկիրը պետք է դառնա օրենքի եւ կարգի երկիր, դա մշակույթին ու մշակույթի գործիչներին չի վերաբերո՞ւմ։ Իսկ չեք ուզո՞ւմ, որ առանձին օրենսդրական կարգավորում լինի յուրաքանչյուր անհատ արվեստագետի համար՝ ըստ իր ցանկության եւ հայեցողության։

Ասենք՝ եթե այդպիսի ընդհանուր կարգ սահմանվի՝ ես կողմ եմ, դա կլինի բոլորի հավասարությունը նույն կարգի առջեւ, բայց եթե մեկ մարդու համար պետք է մի ամբողջ հանրապետության օրենք փոխել՝ կներեք, դա նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել։

Նազենի Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը