Հարց Փաշինյանին. իսկ ինչո՞ւ հանդիպմանը ներկա չէր Բակո Սահակյանը
Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին: 2018-ի մայիսի 9-ին՝Ստեփանակերտում, Փաշինյանը միտինգային հպարտ տրամադրությամբ հայտարարեց, թե իր առաջնային խնդիրներից է համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Դրան հաջորդեցին Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպումներ և Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական 3 հանդիպում:
Բայց ոչ Բակո Սահակյանը, ոչ էլ Մասիս Մայիլյանը այդպես էլ չմասնակցեցին այդ հանդիպումներին: Ակնհայտ էր, որ Փաշինյանն այս հայտարարությամբ ևս տուրք էր տալիս ականջահաճո հայտարարություններին, եթե ոչ պոպուլիզմին:
Դեռ 2019-ի փետրվարի 7-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել եմ, որ եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական սուտ խոստումն է տվել: Հանդիպումը կայացավ, բայց Արցախի իշխանությունը այդպես էլ չմասնակցեց դրան:
Հ.Գ. Փաստորեն, այստեղ ևս Փաշինյանը չի կարողանում իրականություն դարձնել իր տված խոստումը: Ինչպես տեսնում ենք՝ նրա խոսքը գործ չէ:
Հարց Փաշինյանին. իսկ ինչո՞ւ հանդիպմանը ներկա չէր Բակո Սահակյանը
Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին:
2018-ի մայիսի 9-ին՝Ստեփանակերտում, Փաշինյանը միտինգային հպարտ տրամադրությամբ հայտարարեց, թե իր առաջնային խնդիրներից է համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Դրան հաջորդեցին Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպումներ և Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական 3 հանդիպում:
Բայց ոչ Բակո Սահակյանը, ոչ էլ Մասիս Մայիլյանը այդպես էլ չմասնակցեցին այդ հանդիպումներին: Ակնհայտ էր, որ Փաշինյանն այս հայտարարությամբ ևս տուրք էր տալիս ականջահաճո հայտարարություններին, եթե ոչ պոպուլիզմին:
Դեռ 2019-ի փետրվարի 7-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել եմ, որ եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական սուտ խոստումն է տվել:
Հանդիպումը կայացավ, բայց Արցախի իշխանությունը այդպես էլ չմասնակցեց դրան:
Հ.Գ. Փաստորեն, այստեղ ևս Փաշինյանը չի կարողանում իրականություն դարձնել իր տված խոստումը:
Ինչպես տեսնում ենք՝ նրա խոսքը գործ չէ:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից