Լրահոս

30.03.2019 13:35


Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Այսօր Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Հանրապետության տարածքում

Մարտի, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։

Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.00C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.90C

Այս խորագրի վերջին նյութերը