Լրահոս

30.03.2019 12:38


«Ոչ առաջարկի եմ սպասում, ոչ էլ մտադրություն ունեմ». Հասմիկ Պապյանը` Օպերայի տնօրեն նշանակվելու մասին

«Ոչ առաջարկի եմ սպասում, ոչ էլ մտադրություն ունեմ». Հասմիկ Պապյանը` Օպերայի տնօրեն նշանակվելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, որին Մշակույթի նախարարությունը դիտարկում էր որպես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Օրբելայնի փոխարինող, այդպես էլ չնշանակվեց:

Մամուլն այսօր գրել էր, որ Օպերայի պաշտոնի համար արդեն թեկնածու կա և դա օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանն է:

Armdaily.am-ի հետ զրույցում տիկին Պապյանը կտրականապես հերքեց լուրերը.

«Այդպիսի բան չկա, ես առաջին անգամ եմ լսում: Անընդհատ շրջանառվում են այդ լուրերը` մշակույթի նախարարի պաշտոնում իմ նշանակվելը, հիմա էլ Օպերայի տնօրենի, այդպիսի բան չկա»:

Հարցին` առաջարկի դեպքում կընդունի՞ այն, Պապյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես ոչ մի առաջարկի չեմ սպասում: Այդ հարցը երբևիցե չի քննարկվել: Սրանից տարիներ առաջ էլ էր նմանատիպ հարց քննարկվում, սակայն այս պահի դրությամբ ոչ առաջարկի եմ սպասում, ոչ էլ մտադրություն ունեմ»:

Այս խորագրի վերջին նյութերը