Լրահոս

30.03.2019 11:35


Օպերային թատրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց կանեն

Օպերային թատրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց կանեն

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը։ Այս մասին տեղեկանում ենք օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամլո ծառայությունից։

«Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։ Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի ՀՀ հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաև բարձր արվեստը ներկայացնող արտիստների արդարացի պահանջին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը