Քաղաքական

30.03.2019 10:40

Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է պարտավորության փաստացի կատարման հիմքով. Հարկադիր ծառայություն

Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է պարտավորության փաստացի կատարման հիմքով. Հարկադիր ծառայություն

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է. այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնում Արարատ Միրզոյանի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթը կարճվել է, և կիրառված արգելանքը վերացվել է՝ պարտավորության փաստացի կատարման հիմքով, այն է՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն»,-ասված է Հարկադիրի պատասխանում:

Միաժամանակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից նշել են, որ կատարողական վարույթի շրջանակներում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում սպառողական վարկերի աճի հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերը շատ հարմար վարկեր են տրամադրում, և իրենց ընտանիքն էլ դեռ չի մարել լվացքի մեքենայի վարկը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել էր. «Պարո՛ն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ապառիկով հեռուստացույց վերցնելու գնացի, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, ես չվճարած տուգանք ունեի»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։