Փաշինյանն առաջին գնահատականն է տվել Ալիևի հետ պաշտոնական հանդիպմանը. ՏԱՍՍ (տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը նորմալ է գնահատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցի:
«Հանդիպումը նորմալ է անցել»,-ասել է նա՝ նստելով ավտոմեքենան:
Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որը տևեց 3 ժամ 15 րոպե:
Հյուրանոցի մոտ նրան սպասում էին հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք ողջունեցին վարչապետին ու լուսանկարվեցին նրա հետ:
Հանդիպումն անցկացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մասնակցում էին նաև միջնորդներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:
Հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 14:00-ին: Սկզբում տեղի են ունեցել ընդլայնված կազմով շփումները, ապա երկու երկրների ղեկավարները մնացել են փակ դռների հետևում, հետո կրկին նրանց միացել են միջնորդները:
***
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Ինքը զրույցի արդյունքները մեկնաբանել դեռևս չի ցանկացել։
«Համանախագահներն ամեն ինչ կասեն»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
***
Երկար, հագեցած, արդյունավետ։ Ինչպես փոխանցում է Tert.am-ի թղթակիցը, Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բնութագրեց Փաշինյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։
«Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,-ասաց նա: Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:
Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցը լքեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,-ասաց նա։