Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է պատին. տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր
Մարտի 29-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա պատին:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Վ.Ա., ծնված 1992 թ. և Դ.Ա., ծնված 2002 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ: