Քաղաքական

29.03.2019 14:58

«Հրաժարական չեմ տալու». Արթուր Դավթյան (տեսանյութ)

«Հրաժարական չեմ տալու». Արթուր Դավթյան (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 29–ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ լուրերին։

«Հրաժարական չեմ տալու»,–ասաց նա։ Հարցին, թե ի՞նչ է մտածում, երբ կարդում է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ մամուլի հրապարակումները, Դավթյանը պատասխանեց. «Դու էդ հարցը ուղղելով՝ ի՞նչ ես ակնկալում՝ ասեմ՝ հաստատում եմ, թե հերքու՞մ. ավելի լուրջ բաներ կարդալու անհրաժեշտություն եմ ունենում»։

Նշենք, որ տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին տարբեր պաշտոններում, այդ թվում՝ ԱԱԾ պետի տեղակալի, ՀՔԾ պետի, քննիչի և գլխավոր դատախազի նշանակելու վերաբերյալ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։