Աշխարհ

29.03.2019 13:00


Թրամփը կաջակցի Ջոնսոնին՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուի

Թրամփը կաջակցի Ջոնսոնին՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Թերեզա Մեյի հրաժարականի դեպքում Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջորիս Ջոնսոնին՝ որպես վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուի, աջակցելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ շատ Է դուր գալիս Բորիս Ջոնսոնը: Նա իմ ընկերն Է»,- ԱՄՆ-ի ղեկավարը մարտի 28-ին Սպիտակ տանը պատասխանել Է վարչապետի պաշտոնում ԱԳ նախկին ղեկավարի հնարավոր նշանակման վերաբերյալ լրագրողների հարցին: Թրամփը նաեւ հույս Է հայտնել, որ Brexit-ը կիրականացվի հաջողությամբ, ինչպես նաեւ հանդես Է եկել ի պաշտպանություն Թերեզա Մեյի ջանքերի:

«Նա ուժեղ Է, նա ամուր Է, նա մարտնչում Է»,-ընդգծել Է նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը հաստատել Է, որ կառավարության ղեկավարը կուսակիցներին խոստացել Է թողնել պաշտոնը, հենց որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը