Կարծիք

29.03.2019 11:18


Հայաստանի թավշյա իշխանությունը երեկ ստացավ հերթական թարս չափալախը

Հայաստանի թավշյա իշխանությունը երեկ ստացավ հերթական թարս չափալախը

Հայաստանի թավշյա իշխանությունը երեկ ստացավ հերթական թարս չափալախը՝ «Россия 24» հեռուսատեսության ռեպորտաժի տեսքով: Ինչո՞ւ էր չափալախը թարս. որովհետև ուղիղ տեսքստով ասվեց՝ ՀՀ վարչապետն ընկել է երկրորդ նախագահի հետևից և «ուզում է նստեցնել» նրան:

Ռուսական պետական ալիքը, փաստորեն, բացահայտ խոսեց քաղաքական հետապնդման մասին:
Ու ինչքան ուզում է՝ Փաշինյանը խորհրդարանում աղաղակի և գլուխ գովա, թե բա՝ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը լավացրել եմ, մեզ հիմա բանի տեղ են դնում, և այլն, և այլն, միևնույն է, Ռուսաստանն ու մյուս գործընկերները մեծ վերապահումով են մոտենում ՀՀ իշխանություններին և չեն վստահում: Դժվար է վստահել մեկին, ով քո կառույցի հեղինակության հետ է խաղում՝ հանուն իր քաղաքական ամբիցիաների: Խոսքը Խաչատուրովին հետ կանչելու մասին է, դրան գումարած՝ Քոչարյանի վրա գործ կարելը:

ՀԱՊԿ-ում բոլորը տեսել են և գիտեն, որ Փաշինյանը հեղհեղուկ, չափազանց էմոցիոնալ, դիվանագիտությունից կիլոմետրով հեռու անձ է: Եվ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա, ինչքան ուզում ես՝ հայտարարիր, թե «բոլորն ինձ հետ լավ են»:
Ոչ մեկն էլ քեզ հետ լավ չի, բացի զոմբիներից, որոնց սթափվելն ընդամենը ժամանակի խնդիր է:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը