Քվորումի բացակայության պատճառով ԱԺ արտահերթ նիստը տապալվել է (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովում այսօր պիտի շարունակվեր մարտի 28-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Օրակարգում մեկ նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունն էր: Խորհրդարանը պետք է քննարկեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացրած առաջարկը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցը։
Սակայն քվորումի բացակայության պատճառով արտահերթը տապալվել է. ներկայացել էր 44 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի առկայություն:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա՝ հավելելով.

«Նիստը սկսելու երկրորդ փորձը կանենք չորս ժամից»։