Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք՝ ապառիկով հեռուստացույց և լվացքի մեքենա գնելու
Արցախի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ ադրբեջանական մամուլի գլխավոր թեման բանակցային գործընթացն է։ Ալիևի դիրքորոշումը հստակ է և հնչեցված է հրապարակայնորեն։ Նա ուզում է ամբողջը և միանգամից։
Ադրբեջանում ներկայացվում են բազմաթիվ վերլուծություններ, քաղաքական գործիչները խոսում են հիմնականում այդ թեմայով՝ հակահայկական շեշտադրմամբ, բնականաբար։ Մի խոսքով, մեդիայի թոփ թեման այնտեղ Արցախն է։ Ուրիշ բան չէր էլ կարող լինել։
Հայկական մամուլն այդ հանդիպումից առաջ հեղեղված է ... ապառիկով լվացքի մեքենա գնելու և վարկով հեռուստացույց գնել չկարողանալու հույժ կարևոր ու ռազմավարական թեմաներով («վերևից» ամեն կերպ խրախուսվում է այսպիսի մթնոլորտի ձևավորումը)։
Մեր հանրությունը հանցավոր ու ինքնակործան անդարդության և բառադիության մեջ է։ Երևի ազգային խառնվածք է հազար ու մի մարտահրավերի առաջ անդարդ ու բառադի պահվածք ունենալը։ Նման անդարդություն և բառադիություն ունեցել ենք նաև 1915 թվից առաջ։ Հայ առևտրականներն այդ օրերին շարունակում էին Ստամբուլում գործ անել և կարծել, որ ցնցումներն իրենց կշրջանցեն, իսկ հայ գյուղացին մտածում էր, որ 1–ին աշխարհամարտն իրեն չի վերաբերում, քանզի ինքն իր համար հողի վրա գործ է անում ...
Անդարդ ու բառադի է նաև այսօրվա միջին վիճակագրական հպարտ քաղաքացին։ Նրան դուր է գալիս տեղի ունեցողը։ Շուլուխը, էժանագին շոուն և գավառական թատրոնը հնարավորություն են տալիս բազմաչարչար հեռուստադիտողից կամ լայվամանից աղի արցունք քամել ու բավարարել նրա իռացիոնալ պահանջմունքները։
Մեր իշխանություններին տեսարաններ են պետք՝ սեփական մերկությունը թաքցնելու համար։ Այդ մերկությունը, մասնավորապես, վերաբերում է Արցախի հարցին։ Դրա համար էլ յալանչիություն են անում ԱԺ ամբիոնի կամ սելֆիի ձողիկի վրա։
Երբ հայտարարվում է, որ գնանք տեսնենք, թե ինչպես են Արցախի հարցով բանակցային սկզբունքները մեկնաբանում միջազգային դայակներն ու Ալիևը, և զուգահեռաբար չի հայտարարվում, որ մեր տեսակետը հստակ է և սա է, ապա դա քաղաքական մանկամտության կամ այլ՝ ավելի վտանգավոր բանի դրսևորում է։
Պաշտոնական Երևանի միակ դիրքորոշումն Արցախի հարցով այն է, որ ... չկա դիրքորոշում, քանի որ Երևանը չի ներկայացնում արցախցիներին։
Արցախի հարցում իշխանությունների մոտ դիրքորոշում չկա, բայց փոխարենը նրանք ունեն հստակ դիրքորոշում արցախյան հաղթանակն ապահոված ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ։ Հայաստանի իմունային համակարգը թուլացնելու հարցում կառավարությունում հետևողական են և սկզբունքային։
Ահա այսպիսի ասիմետրիկ պատկեր կա մեր ու Ադրբեջանի միջև։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից