Լրահոս

28.03.2019 17:31


Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունցել Շիրակի մարզում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 13։00-ի սահմաններում Արթիկի բժշկական կենտրոն աջ ոտքի հատվածում դանակի մի քանի հարվածներից ստացած վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Արամայիս Գրիգորյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության՝ այս պահին ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություններ տալ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նրա հետ Մեծ Մանթաշ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո նա դանակահարվել է։ Արթիկի ոստիկաններն արդեն պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը։

Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիճաբանության պատճառը եղել է փայտի առևտրով զբաղվելու խնդիրը։

Այս խորագրի վերջին նյութերը