Քաղաքական

24.03.2010 16:18


Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքները. հայացք Գյումրիից

Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքները. հայացք Գյումրիից

Սերժ Սարգսյանի հարցազրույցը սիրիական «Al Watan» թերթին, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված տարածքները զիջել Ադրբեջանին, Գյումրիի բնակչության շրջանում տարակուսանք է առաջացրել:

Իսկ քաղաքական ուժերի առումով հարցազրույցի վերաբերյալ առավել քան խայտաբղետ են: Սակայն վերջիններից կարծիքներ իմանալու ժամանակ զարմացնողը պրովինցիալ քաղաքական գոծիչների անտեղյակությունն էր. նրանցից շատերը ընդհնարապես տեղյակ չէին, որ ՀՀ նախագահը հարցազրույց է տվել ու տարածքներ զիջելու պատրաստակամություն է հայտնել:

Օրինակ, ՀՀԿ Գյումրի 3 տարածքային կազմակերպության ղեկավար Բորիս Ալեքսանովը, ընդհանրապես տեղյակ չէր Հանրապետական կուսակցության առաջնորդի հայտարարություններից եւ խնդրեց ուրիշ հանրապետականի դիմել:

«Չեմ կարդացել հարցազրույցը, չգիտեմ ինչ տարածքների մասին է խոսքը, ավելի լավ է Սուքիաս Ավետիսյանին հարցրեք, ես կոմպետենտ չեմ»,-խորհուրդ տվեց Բորիս Ալեքսանովը:

Բարեբախտաբար ԱԺ պատգամավոր  Սուքիաս Ավետիսյանը արդեն տեղյակ է էր Սերժ Սարգսյանի հարցազրույցից եւ պատրաստակամ էր թեմայի վերաբերյալ կարծիք հայտնելու: Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի առ այն, որ ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել զիջելու ազատագրված տարածքները՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման դիմաց, Սուքիաս Ավետիսյանը պատասխանել է. «Շատ նորմալ, առաջին անգամ չի որ նման խոսակվցություն է գնում, էդ առաջարկը նոր բան չէ: Բազմիցս նախագահն ասել է, երբ որ մենք կհաստակեցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ կիրացվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրանից հետո միայն կարող ենք քննարկել որոշակի տարածքների վերադարձի կամ փոխանակման հարցը: Սա մեր դիրքորոշումն է եւ այն նորություն չէ»:

Բայց Սերժ Սրագսյանի հրազարույցից ստացվում է, որ նա համաձայն է վերադարձնել ազատագրված բոլոր տարածքները, «7 օրի» դիտարկամանը Սուքիաս Ավետիսյանը առարկել է. «Չէ, հայտարարության մեջ նման բան չի ասվում, խոսվում է Լեռնային Ղարաբաղը շրջապատող անվտանգության գոտիների մասին: Հիմա թե կոնկրե՞տ, որ տարածքնեն են, հետագայում կարգավորման խնդիր է»:

Իսկ ՀԱԿ-ի Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանը, նախ նշեց, որ Սերժ Սարգսյանը լեգիտեմ չէ եւ իրավունք չունի Հայաստանի անունից խոսել: Այնուհետև ավելացրեց. «Որեւէ մեկը Սերժ Սարգսյանին  նման լիազորություն չի տվել Հայաստանի անունից հանդես գալու եւ առավել եւս ազատագրված տարածքները հանձնելու: Հետեւաբար ինքը իրավունք չուներ նման հայտարարությամբ հանդես գալու»:

Եթե նա գնա նման քայլերի, ապա այդ դեպքում ՀԱԿ-ը ի՞նչ է անելու՝ հետաքրքրվեցինք: «Կոնգրեսը վաղուց է ակտիվացած եւ անում է ամեն ինչ, որ  ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլ առհասարակ մյուս ոլորտներում Հայաստանի շահերը պաշտպանվեն»,–հնչեց պատասխանը:

Ավելի կոնկրետ ի՞նչ եք անելու այս հարցում՝ Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն նշեց. «Մենք բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով կանխելու ենք այդ ամեն ինչը»:

Իսկ այն հարցին, թե դե՞մ են ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելուն, Աշոտ Զաքարյանը հատուկ շեշտեց, որ իր մասնավոր կարծիքն է հայտնելու. «Միանշանա՛կ, ես դեմ եմ, որ այդ տարածքները զիջվեն Ադրբեջանին: Սա իմ մասնավոր կարծիքն է»:

Այս հարցի առումով ՀԱԿ-ի ներսում այլ կարծիքներ կան մեր դիտարկամնը, Աշոտ Զաքարյանը պատասխանեց. «Չեմ կարծում։ Համենայնդեպս կոնգրեսում տարբեր քաղաքական ուժեր են հավաքված եւ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ ունեն»։

Իսկ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեյի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը մեզ  փոխանցեց, որ դեռեւս չի հասցրել ծանոթանալ այդ հարցազրույցին եւ բովանդակությանը ծանոթանալուց հետո անպայման կարծիք կհայտնի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը