1998-ից հետ գնալ ևս երկու տարի և ամբողջովին բացահայտել կեղծված ընտրությունների նախապատմությունը
Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրապարակել էր ԱՄՆ Պետական Քարտուղարության Մարդու իրավունքների տարեկան զեկույցը 1996թ․-ի վերաբերյալ: Մասնավորապես, զեկույցում անդրադարձ էր կատարվել հետընտրական գործընթացներում իշխանության կողմից կիրառած բիրտ ուժի՝ ընդդիմադիր գործիչների ու ցուցարարների հանդեպ տեղի ունեցած ծեծի ու բռնությունների մասին: Զեկույցում ընդգծվում է, որ Լևոն Տեր- Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով:
Առհասարակ, եթե խոսք է գնում ընտրակեղծարարության, ցուցարարներին ծեծելու և սահմանադրական կարգի տապալման մասին, ապա թվարկված գործընթացների սկիզբը դրվել է 96 թվականի կեղծված ընտրություններով: 96-ի ընտրությունների մասին հատկանշական այլ կարծիքներ ևս կան Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների կողմից։ Մասնավորապես, Վանո Սիրադեղյանի և Կարապետ Ռուբինյանի տեսակետները առ այն, որ ընտրությունները կեղծված են եղել:
Ինչևիցե, կան հիմքեր ու փաստեր, որոնցով կարելի է քրեական գործ հարուցել ընտրախախտումների և սահմանադրական կարգի տապալման, իշխանությունը բռնի կերպով պահելու հատկանիշներով: Ու երբ որ ՀՔԾ-ն Շիրխանյանի բաց նամակի հիման վրա նյութեր է նախապատրաստում՝ քրեական գործ հարուցելու 1998 թ․-ի ընտրությունների վերաբերյալ, ապա ինչի՞ց են կաշկանդվում՝ հետ գնալ ևս երկու տարի և ամբողջովին բացահայտել կեղծված ընտրությունների նախապատմությունը: Ինչևիցե, գնդակը գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դաշտում. կամ պետք է ապացուցի, որ իր գործողություններում առաջնորդվում է պետական շահով, և իր քայլերի մեջ չկան քաղաքական հետապնդման ու վրեժխնդրության տարրեր, կամ էլ այս ողջ գործընթացը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանի դեմ, և ուղղակի ձևով տեղի է ունենում քաղաքական վենդետտա:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից