«Հեսա հերթով կմտնենք դրանց պետերի տները, տեսնենք՝ ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»․ Փաշինյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց, որ որքան էլ Կառավարությունը խոսի գյուղատնտեսության զարգացման մասին, փաստ է, որ մի շարք գյուղերում կա ոռոգման խնդիր։
Պատգամավորը մասնավորապես թվեց Սյունիքի մարզի մի շարք գյուղերի անունները և հիշեցրեց, որ «Ջրօգտագործողների միության» աշխատակիցները աշխատավարձեր չեն ստացել և կբոյկոտեն ոռոգման սեզոնին։ Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասաց․
««Ջրօգտագործողների միության» աշխատակիցները աշխատավարձ ստանում են ըստ իրենց հավաքած գումարների, ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են։ Ես երեկ էլ մի վերնագիր տեսա, որ «Ջրօգտագործողների միության» դեմ հարուցվել է քրեական գործ 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում, հիմա ամեն մեկն իր արածի, չարածի համար, գողացածի համար մեղադրելու է Կառավարությա՞նը։ Մենք կգնանք այդ «Ջրօգտագործողների միություն», ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, հետո չասեք, թե «Ջրօգտագործողների միության» աշխատակիցներին լցնում եք բանտերը։ Աշխատավարձ չեն ստանում, նշանակում է՝ լավ չեն կառավարում, իրենց ղեկավարները թող դիմում գրեն, ազատվեն։ Ամենաթալանված միություններից մեկն է «Ջրօգտագործողների միությունը»։ Աշխատավարձ չեն ստանում. հեսա հերթով կմտնենք դրանց պետերի տները, տեսնենք՝ ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»։

Մանրամասն՝ factor.am–ի տեսանյութում։