«Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր սրբազան հենարանները: Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ ընթացք է ունենում' այն դառնում է մշակութային և քաղաքական կյանքի կենտրոնը: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին' այն հանդիսանում է ազգային կյանքի պատվար, հույսի կղզի, վերածննդի գրավական: Հայ ժողովրդի համար հենց վերջինիս դերն է խաղացել և շարունակում է խաղալ լեռնային շրջանը' Ղարաբաղը»։ (Սերգեյ Գորոդեցկի, 1919թ.)
Դեռ հեռավոր 1919թ.-ին Գորոդեցկու կողմից հնչեցված այս բառերը չեն կորցրել իրենց արդիականությունը և կարևորությունը նաև այսօր: Պատմությունը մարդկության հիշողությունն է, ժողովրդի հոգևոր սեփականությունը: Անհնար է այն նորից գրել, անհիմն ենթադրություններ անել, □սարքել□: Պատմությունը նաև մեր կենսագրությունն է: Անհնար է հարստացնել սեփական պատմությունն ու մշակույթը' հարևանի հոգևոր և նյութական արժեքների յուրացման միջոցով:
Արցախը միշտ եղել է Հայաստանի պատմական մասը: Դրա ապացույցն են քարերին փորագրված գրերը, խաչքարերը, մենաստանները և գերեզմանները, բնակավայրերում եղած գմբեթները, խաղողի այգիները. այս ամենը բացահայտում է մեր ժողովրդի' այս հողն իր աշխատանքով ազնվացրած քարտաշի, մարտիկի, նկարչի և բանաստեղծի դիմագծերն ու բնավորությունը: Արցախի տարածքում գտնվում են հայկական արվեստի բազմաթիվ հինավուրց հուշարձաններ: Այստեղ են նաև Արցախի ամենահինավուրց հելլենիստական քաղաքներից մեկի' Տիգրանակերտի ավերակները, որը կառուցվել էր մ.թ.ա. 80թթ.-ին մեծն հայ թագավոր Տիգրանի կողմից, և Ամասիայի մենաստանը, ուր մեծն Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում հիմնեց առաջին հայկական դպրոցը և Գանձասար տաճարը' հիրավի «Սարերի գանձը» և այլն: Արցախյան հողի ամեն մի մասնիկը հագեցած է հայոց ոգով, հազարամյակների ընթացքում մենք հասցրել ենք բավականաչափ □հետքեր թողնել□, որպեսզի այսօր արցախյան մշակութային արժեքների' հայ ժողովրդին պատկանելու վերաբերյալ ոչ մի կասկած չառաջանա: Ըստ 1987թ. տվյալների' ԼՂՀ 4400 կմ2 տարածքում գրանցված էր հայ մշակույթի ավելի քան 1600 հուշարձան, որոնց թվում 60 հինավուրց մենաստան և ավելի քան 500 եկեղեցի. փաստացի, այդ ամբողջ լեռնային կղզին իրենից ներկայացնում է բացառիկ տարածաշրջան' մարդկության մշակույթի անգին հուշարձան:
Սակայն, արդյո՞ք բարբարոսներին պետք է մշակույթ: Նրանք ի՞նչ են անելու դրա հետ: 11-12դդ. մոնղոլական տափաստանից եկած և Կովկասի տարածքում բնակություն հաստատած թուրք ցեղերը չկարողացան ազատվել հոտային-պրիմիտիվ աշխարհայացքից: Քոչվորի հոգեբանությունն ի սկզբանե հակասում է □մշակույթ□ հասկացությանը: Քոչվորները չունեն հայրենիք, հող, կապվածություն, սրբություն: Միգուցե նրանք հենց այդ պատճառով են այդպես հեշտությամբ վերացնում մեկ այլ ազգի մշակութային և պատմական հուշարձանները:
Այսօր, ինչպես և 20 տարի առաջ, Ադրբեջանի հակահայկական քաղաքականության և հռետորության մեջ ոչինչ չի փոխվել' ինչը հաստատվել է այդ երկրի կառավարական բարձրաստիճան չինովնիկների բազմաթիվ հրապարակային հայտարարություններով: Հասկանալի է, որ ընդհարումը խաղաղ լուծման ենթակա չէ: Հակամարտող կողմերի համատեղ խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ է, որ հաղթանակի պատմական արդարությունը: Իսկ պատմությունը ստեղծում են մարդիկ, ավելի հստակ' քաղաքական գործիչները: Ժամանակակից համաշխարհային համայնքը թքած ունի արցախյան խնդիրների վրա: Ի՞նչ մշակութային արժեքների մասին է խոսքը, երբ օդում տարածված է նավթի և նավթադոլարների հոտը: Այս ամենում նկատվում է ինչ-որ սատանայական անարդարություն: Հայերն ի՞նչ կարող են հակադրել աշխարհի տերություններից շատերի կողմից վարվող «ցինիկ» քաղաքականությանը: Միայն մեր միասնականությունը, քանզի դրանում է մեր ուժը, հաջողության գրավականը, փրկությունը և բարգավաճումը: Բազմաթիվ ժողովուրդներ կործանվեցին ցիրուցան լինելու, քայլերի հստակ ծրագիր չունենալու և «միմյանց թիկունք չլինելու» հետևանքով: Մեր նպատակը միասնականությունն է, որը նաև այդ նպատակին հասնելու միջոցն է: Ահա թե որն է իմաստը, ահա թե ինչին է անհրաժեշտ ձգտել, մնացած ամեն ինչ կամայական է' այն կգա ինքն իրեն:
Ղարաբաղյան սինդրոմ

Էմիլ Մարգարյան