Քաղաքական

27.03.2019 15:37

«Լվացքի մեքենայի վարկը մինչև այժմ չենք մարել». Փաշինյան (տեսանյութ)

«Լվացքի մեքենայի վարկը մինչև այժմ չենք մարել». Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ մարտի 27-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սպառողական վարկերի մասին, ասել է, որ իր ընտանիքն ամեն ինչ ձեռք է բերել այդպիսի վարկերի միջոցով:

«Մեր տանը հիմա ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ մենք վարկով ենք առել, քանի որ շատ հարմար վարկեր են առաջարկվում. ամիսը ընդամենը 6 հազար դրամ վճարելով՝ դու ձեռք ես բերում լվացքի մեքենա: Հարց՝ ինչո՞ւ միանգամից 300 հազար դրամ տաս դա վերցնես, եթե կարող ես ամսական 6 հազար դրամով դա անել: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք մարել. մի 4 տարի առաջ ենք վերցրել», - ասել է վարչապետը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել է, որ օրերս գնացել է ապառիկով հեռուստացույց գնելու, սակայն վարկը չեն ձևակերպել, քանի որ հարկադիրը կալանք էր դրել իր հաշվին։

Այդ խոսակցությունն առաջացրել է պատգամավորների ծիծաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։