Քաղաքական

27.03.2019 13:51


«Փոխնախարարների ազատումը քաղաքական որոշման արդյունք է». Զեյնալյան (տեսանյութ)

«Փոխնախարարների ազատումը քաղաքական որոշման արդյունք է». Զեյնալյան (տեսանյութ)

Նախարարի տեղակալի պաշտոնները քաղաքական պաշտոններ են, նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են աշխատանքից ազատվել արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանը:

«Սա մեր Կառավարության քաղաքական որոշման արդյունքն է: Սա ընդհանուր որոշման արդյունք է: Ձևաբանական առումով նախարարը ներկայացնում է առաջարկությունը, վարչապետը հաստատում է կամ ոչ»,- ասաց նախարարը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանն ասաց նաև, որ փոխնախարարների պրոֆեսիոնալիզմից գոհ էին: Նա չմեկնաբանեց այն տեղեկությունները, որ փոխնախարարներին պաշտոնից ազատել են այն պատճառով, որ տոներն անցկացրել էին արտերկրում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներքին կարգադրություն էր եղել, որ տոներն անցկացնեն Հայաստանում: Տեղեկություններ կան, որ արդարադատության փոխնախարար նշանակվելու է Կառավարության կադրային բանկից:

Մանրամասները՝ factor.am–ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը