Մեկնաբանություն

27.03.2019 12:38


Երբ աչքերը մամայինն են, ձայնը՝ ուսանողինը, իսկ մանդատը՝ Նիկոլինը (տեսանյութ)

Երբ աչքերը մամայինն են, ձայնը՝ ուսանողինը, իսկ մանդատը՝ Նիկոլինը (տեսանյութ)

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հետ չես տխրի։ Կրկեսի չվերակառուցված շենքի պակասն էլ չես զգա։ Ամեն մեկը մի «հորքուրի գանձ» է։ Մեջները եթե մի քանի նորմալը կա, ապա միևնույն է՝ տարրալուծվում է քայլարածների բազմության մեջ։

Սրանք շարիկովներ են։ Գործնականում չեն տարբերվում Գյումրիից դեպի Երևան քայլող Չալո անունով շնից։

Եթե Նիկոլ Փաշինյանն այդ շանը մտցներ «Իմ քայլի» ցուցակ, ապա նույն հաջողությամբ Չալոն կդառնար պատգամավոր, ինչպես որ պատգամավոր դարձան շատերը։ Օրինակ՝ այն աղջիկը, ով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարում էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը բերեր ծրագիր, որի մեջ գրված լիներ ընդամենը մեկ տող՝ «ամեն ինչ շատ–շատ լավ է լինելու», ինքը կողմ կքվեարկեր այդ ծրագրին։ Կամ այն մյուսը, որ կրկեսի ծաղրածուի պես էր իրեն պահում «TV 5»–ի եթերում։

Դրանցից մեկն էլ այն օրը դեմքի լուրջ, հեղափոխական ու թավշա արտահայտությամբ և դարի բացահայտում արածի խրոխտ կեցվածքով ԱԺ ամբիոնից պատմում էր, թե ինչպես է ուսանողի վախվորած ձայնով զանգահարել ու ճշտել, թե ինչ արժե կուրսային գրելը։ Փաստորեն, այս քայլարածական պատգամավորի համար ուսանողի ձայնը լինում է վախվորած։ Ինքը երևի այդպիսին է եղել ուսանող ժամանակ։

Ու խնդիրն այն է, որ «Իմ քայլում» բոլորն են վախվորած ուսանող հիշեցնում։ Ինչպես գովազդային վահանակի վրայի աչոնիկն է ասում՝ դրանց աչքերը մամայինն են, ձայնը՝ վախվորած ուսանողինը, իսկ մանդատը՝ Նիկոլ Փաշինյանինը։ Եթե վերջինս Չալոյին դներ ցուցակ, ապա Չալոն կդառնար պատգամավոր։ Չալոյի դեպքում էլ աչքերը կլինեին մամայինը, մանդատը՝ Նիկոլինը։ Իսկ ահա ձայնը կլիներ ոչ թե վախվորած ուսանողի նման, այլ կհնչեր կատաղած հեղափոխականի պես։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Հետաքրքիր է, թե ինչպիսի արձագանք կլինի հպարտ քաղաքացուց, եթե քայլարածները զանգեն հպարտ քաղաքացիներին ու ներկայանան որպես վախվորած ձայնով «Իմ քայլի» պատգամավորներ։ Ըստ ամենայնի՝ կստացվի այնպիսի բան, ինչպես որ «Միմինոյի» մեջ ստացվեց։

Այս խորագրի վերջին նյութերը