Փաշինյանը Վիեննայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: