Երբ պետության ղեկավարը դատարկախոս է, իսկ նրա կինը՝ մեջընկած
Նա ստանձնեց պետության առաջին տիկնոջ դերը, թեև ֆորմալ առումով խորհրդարանական կառավարման համակարգում ընդունված չէր առաջին տիկնոջ «ինստիտուտը»։
Նրանից առաջ պետության ղեկավարների կանայք այդքան ակտիվ չէին մտնում քաղաքական կյանք։ Դա ընդունված չէր ավանդույթի ուժով ու նախորդ ղեկավարների տեսակով։
Առաջին տիկնոջ դերը նրան շատ էր դուր գալիս։ Նա ուղեկցում էր պետության ղեկավար դարձած ամուսնուն արտասահմանյան այցերի ժամանակ։
Նա սկսեց երևալ հեռուստաէկրաններին ամուսնուց ոչ պակաս։ Ամեն անգամ մի նոր թանկարժեք զգեստով ու նոր իմիջով։ Պարբերաբար հարցազրույցներ էր տալիս, և ամեն անգամ «լյափսուսների» պակաս չկար։
Սկզբում ժողովուրդը նրան շատ էր սիրում։ Սերիալներ նայող պլեբսի համար անսովոր էր ղեկավարի տիկնոջը ղեկավարից ոչ պակաս տեսնելը և լսելը։ Պլեբսը գտել էր սերիալի նոր հերոսներ ու հմայվել էր նրանցով ու հատկապես առաջին տիկնոջ պահվածքով։
Երկրի վիճակը գնալով վատանում էր, և այդ վատացմանը զուգահեռ՝ սերն առաջին տիկնոջ նկատմամբ սկսեց վերածվել ատելության։ Սկզբում բամբասանքներ տարածվեցին, որ նա սամույրե մուշտակների սիրահար է։ Հետո խոսում էին, որ նա փողեր է հավաքում ցեխավիկներից։ Պատմում էին նույնիսկ առաջին տիկնոջ կաշառակերության և փողով պաշտոնների նշանակելու նրա վարքագծի մասին։ Ասում էին, որ նա ամուսնու կայացրած քաղաքական որոշումների վրա ամենամեծ ազդեցությունն ունի, իսկ ամուսնուն էլ համարում էին փալաս–«պադկաբլուչնիկ»։ Թե որքանն էր այդ խոսակցություններից ճիշտ, իսկ որքանը՝ սուտ, դժվար է ասել։ Փաստն այն է, որ նրան սիրող զանգվածը սկսեց նույն չափով ատել, երբ տեսավ, որ նրա ամուսնու վարած քաղաքականությունը դատարկում է իրենց սառնարանները և քանդում երկիրը։ Նրան սկսեցին համարել չտես, ագահ ու մեջընկած։ Ինչ-որ տեղ նաև՝ գյոռմամիշ։
Նրա ամուսինը, այսինքն՝ ժողովրդական ու հեղափոխական հռչակված պետության ղեկավարը, շոումեն էր։ Լավ ու շատ խոսում էր, բայց պետական կառավարումից բան չէր հասկանում։ Դատարկախոս էր։
Այնքան խոսեց ու այնքան ոչինչ չարեց կամ սխալ բաներ արեց, որ մարդկանց աչքերը բացվեցին ու հասկացան (այնքան ուշ հասկացան, որ երկիրը կորցրեցին), որ շոուից բացի՝ իրենց այլ բան չեն տալիս ամուսինն ու տիկինը՝ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը և Ռաիսա Գորբաչովան։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից