Քաղաքական

27.03.2019 09:30

Ադրբեջանական ինժեներաշինարարական աշխատանքները Տավուշի սահմանին (լուսանկար)

Ադրբեջանական ինժեներաշինարարական աշխատանքները Տավուշի սահմանին (լուսանկար)

Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է մոտեցնել դիրքերը, ինչի պատճառով փոխհրաձգություն է սկսվել:

Ռազմինֆոն ուսումնասիրել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը և պարզել, որ ադրբեջանական կողմը 2018թ. հոկտեմբերից սկսած ինժեներաշինարարական աշխատանքներ է կատարել սահմանի ամենահյուսիսային կետից մինչև Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլու գյուղ հատվածի առնվազն 17 կետում: Ջաֆարլուից հարավ նման աշխատանքներ չենք արձանագրել:

Բարեկարգվել, ընդլայնվել և ամրացվել են եղած դիրքերը և դիրքեր տանող ճանապարհները, որոշ դեպքերում նոր ճանապարհներ են կառուցվել:

Ըստ մեր դիտարկումների՝ վերոնշյալ աշխատանքները մեկնարկել են 2018 թ. հոկտեմբերից, երբ առաջնագծի այդ հատվածում Ադրբեջանի բանակի 707-րդ մոտոհրաձգային բրիգադին փոխարինելու եկան Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ստորաբաժանումները:

Հոկտեմբերից Քամարլու գյուղում նաև սկսվել էր արդեն իսկ գոյություն ունեցող շինության և հարակից կառույցների հիմնովի վերանորոգում և ընդլայնում: Ըստ մեր դիտարկումների՝ օբյեկտի շինարարությունը ավարտվել է 2019թ. մարտի կեսերին: Այդտեղ բացվել է ՊՍԾ զորամաս:

Վերոնշյալ 17 կետերում ինժեներական աշխատանքների (այդ թվում և Բերդավանի մերձակայքից) մի քանի օրինակ ներկայացնում ենք ստորև՝ արբանյակային լուսանկարների «մինչև և հետո» համեմատության միջոցով:

Բերդավան

Բերդավանի դիմացը ընկած ադրբեջանական Քամարլու գյուղի մոտակայքում հոտկեմբեր-փետրվար ժամանակահատվածում ինժիներաշինարարական աշխատանքներ են կատավրվել 4 տեղում:

Քամարլու գյուղից հյուսիս. բարեկարգվում է երկու դիրք, ինչպես նաև կառուցվում նոր ճանապարհ:
Քամարլու գյուղից հարավ. հիմնավոի բարեկարգվում է մեկ դիրք, կառուցվում նոր ընդլայնված ճանապարհ:

Բաղանիս-Ոսկեպար

Բաղանիս-Ոսկեպար հատված. բարեկարգվել ու ամրացվել են ադրբեջանական առաջապահ դիրքերը:

Աբասբեյլիի ջրամբարից հարավ

Աբասբեյլիի ջրամբարից հարավ. բարեկարգվել, ամրացվել է ադրբեջանական դիրքը, կառուցվել է նոր ճանապարհ:

Ջաֆարլու

Ջաֆարլու գյուղի մատույցներում բարեկագրվել են ադրբեջանական դիրքերը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։