Քաղաքական

26.03.2019 18:30

Լևոն Տեր-Պետրոսյանին վնասարարության հոդվածով պատժելու հաղորդում է ներկայացվել ԱԱԾ (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանին վնասարարության հոդվածով պատժելու հաղորդում է ներկայացվել ԱԱԾ (տեսանյութ)

Եղբայրների հետ միասին Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ամբողջ տեխնիկական պոտենցիալը զրոյացրեց, իսկ լավագույն հաստոցները վաճառեց մետաղի ջարդոնի գնով: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը՝ անդրադառնալով իր և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի կողմից մարտի 14-ին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցված «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին» հանցագործության մասին հայտարարությանը:

Ըստ նրա՝ խնդիր կա պատժելու իր իսկ բնորոշմամբ այն հանցագործ վարչակազմին, որի գործունեությունը հանգեցրել է Հայաստանի տնտեսության քայքայմանը:

«Եթե մենք կարողանանք Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության ենթարկել, պարզել՝ ո՞ր երկրի համար էր աշխատում նա այս տարիներին, ինչո՞ւ քանդեց Հայաստանի ռազմական արդյունաբերությունը, երբ որ երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, և որտե՞ղ են նրա համակիրները, ագենտները, որոնք այսօր ևս գոյություն ունեն իշխանական օղակներում և շարունակում են իրենց գործը»,-նշեց նա՝ հավելելով, որ ներկայիս քայքայված տնտեսության գլխավոր մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։