Լրահոս

26.03.2019 19:50


Տղամարդը գտնվել է հյուրանոցում ոմն Անիի հետ, որն օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ թալանել է

Տղամարդը գտնվել է հյուրանոցում ոմն Անիի հետ, որն օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ թալանել է

Մարտի 25-ին՝ ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Քոչինյան փողոցի հյուրանոցում, որտեղ 2 աղջիկ իր ոսկյա զարդերը գողացել են:

Մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին տղամարդը հաղորդում է տվել, որ մարտի 25-ին՝ ժամը 00.25-ից 05.00-ն ընկած ժամանակահատվածում, գտնվել է հյուրանոցում ոմն Անիի հետ, որը օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ պարանոցից գողացել է ոսկյա շղթան խաչով՝ պատճառելով մոտ 500.000 դրամի վնաս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է Անիի ինքնությունը: Նա նույն օրը՝ ժամը 18.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը