Անցած տարի ոչխարների թիվը մեր երկրում 3.5 տոկոսով կամ 22.5 հազարով նվազել է (լուսանկար)
Հիշում եք՝ մեր սիրելի վարչապետը հեղափոխությունից անմիջապես հետո հորդորեց, որ ոչխար պահենք։ Եվ ահա պարզվում է, որ անցած տարի ոչխարների թիվը մեր երկրում 3.5 տոկոսով կամ 22.5 հազարով նվազել է։
Խնդրում եմ՝ ինձ չհամոզեք, որ այս անկումը հեղափոխության մաղարիչների հետևանքն է։
Նաև չհամոզեք, որ նախկինում պաշտոնապես ոչխար համարվողներից ոմանք թավշյա իրականության մեջ սոցիալական կարգավիճակ են փոխել, դրա համար էլ ունենք անկում։ (Ուշադրություն դարձրեք, որ ոչխարների գլխաքանակի ամենամեծ անկումը տեղի է ունեցել մայրաքաղաք Երևանում)։
Մտահոգիչ է, որ անկում է ապրել նաև խոշոր անասունների թիվը։
Եվ հատկապես մտահոգիչ է, որ ի հեճուկս Արսեն Թորոսյանի՝ առողջ ապրելու կոչերին, մեր իրականության մեջ ավելացել է խոլեստերինի գեներատոր խոզերի գլխաքանակը։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից