Եթե ընտրությունների մասին խոսում են, ապա պետք է 1996-ից սկսել
Վահան Շիրխանյանը կարծես թե դառնում է նոր Հայաստանի իրավապահ համակարգի համար շատ կարեւոր դերակատար, գրեթե Սիլվա Համբարձումյանի նման։ Նա որոշել է քրեական գործեր մատակարարել այն անձանց դեմ, որոնց հետ խնդիր ունի նոր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Ահավասիկ, մարտի 20-ին հրապարակած նրա բաց նամակի հիման վրա սահմանադրական կարգի տապալման մասնագետ ՀՔԾ-ն որոշել է նյութեր նախապատրաստել 1998-ի ընտրությունները կեղծելու առթիվ։
Շիրխանյանն այդ նամակում թուքումուր է տալիս Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ նրան մեղադրելով հազար ու մի մեղքի, հանցանքի ու կեղծիքի մեջ, իսկ բուն ընտրությունների մասով էլ նշում է․ «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս եւ քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաեւ վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:
Այս խոսքերից հետո Շիրխանյանն այցելում է նաեւ ՀՔԾ ու մի բան էլ գրավոր բացատրություն տալիս, թե ինչ է ուզեցել ասել, ու մի հատ էլ ՀՔԾ-ում ուղիղ կերպով հաղորդում տալիս հանցագործության մասին։ Այն, որ Հայաստանում 1996 թվականից ի վեր՝ մինչեւ 2018 թվականը, բոլոր ընտրություններն անցել են կեղծիքներով, ու դրանց մասին մշտապես հնչել են հրապարակային հայտարարություններ, դա գիտենք բոլորս։
Կեղծվել են եւ 1996-ի ընտրությունները, ինչպես պնդում են Վազգեն Մանուկյանն ու մյուսները, ու սրանց գրեթե բոլորի դեպքով ընդդիմադիր քաղաքական ուժերը դիմել են ՍԴ՝ բողոքարկելով ընտրության արդյունքները։ Եվ հիմա ՀՔԾ-ն որոշել է Շիրխանյանի խոսքերի հիման վրա նյութեր նախապատրաստել միայն 1998-ի ընտրությունների կեղծման փաստով։ Իսկ ինչո՞ւ ՀՔԾ-ն չի անդրադառնում 1996-ի ընտրություններին, եթե որոշել է այդքան հետ գնալ, ինչո՞ւ չի անդրադառնում 1998-ից հետո եղած ընտրություններին, չէ՞ որ դրանց կեղծման վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ են հնչել, անգամ փաստեր են ներկայացվել Վազգեն Մանուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ այլ քաղաքական դերակատարների կողմից։ Արդյոք չի՞ պատրաստվում ՀՔԾ-ն այդ հայտարարությունների հիման վրա եւս նյութեր նախապատրաստել, քննել մյուս ընտրությունների կեղծման դեպքերը՝ 1996-ից սկսած։ Էլ չենք ասում, որ այսպես հետ գնալով՝ ՀՔԾ-ն գուցե գնա հասնի մինչեւ Ավարայրի ճակատամարտ եւ գործ հարուցի, ասենք, Դեմրճյանի «Վարդանանք» վեպի հիման վրա՞ Ավարայրի ճակատամարտի «դեպքի առթիվ»։
ՀՔԾ-ից, ինչպես սովորաբար լինում է, չմեկնաբանեցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են 1996-ի ընտրությունների կեղծման փաստով էլ իրավական գործընթաց սկսել՝ հիմնվելով, օրինակ, Վազգեն Մանուկյանի հայտարարությունների վրա, որոնց հղումը մենք նրանց ուղարկեցինք։ «Դրանց հետ կապված՝ չենք մեկնաբանում»,-ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից։ Միայն ավելացրին, որ Շիրխանյանը նամակից հետո այցելել է ՀՔԾ եւ բացատրություն տվել։
Փորձեցինք կապ հաստատել 1998-ի նախագահական ընտրություններին մասնակցած ու պարտված թեկնածուների հետ՝ հասկանալու, թե նրանք համաձա՞յն են, որ կեղծվել են 1998-ի ընտրությունները, որի ժամանակ հաղթանակ է տարել Ռոբերտ Քոչարյանը։
Դավիթ Շահնազարյանը չցանկացավ հեռախոսով մեկնաբանություն տալ՝ խոստանալով առանձին հանդիպել եւ հարցազրույց տալ։ 1996-ին Տեր-Պետրոսյանի «կազմակերպած» ընտրությունների զոհը դարձած ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն էլ, ով երկու տարի անց պարտվել էր նաեւ Քոչարյանին, կարճ ասաց․ «Ի՞նչ պիտի ասեմ, էդտեղ ասելու բան չունեմ։ 98 թիվն ինչո՞ւ առանձնացվեց մյուս ընտրություններից։ Եթե ընտրությունների մասին խոսում ենք, ապա 96-ից խոսեն, էն ժամանակ կխոսենք»։
Այլ բան չասաց Մանուկյանն ու անջատեց հեռախոսը։
Մանուկյանի հետ Քոչարյանի դեմ այդ թվականին մրցակից էր նաեւ Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, որը հետո՝ երկրորդ փուլով, արդեն սատարել է Քոչարյանի թեկնածությունը։ Նա խոստովանեց, որ ինքն այս հարցում չի կարող օբյեկտիվ լինել եւ միանշանակ պնդել՝ կեղծվե՞լ են 1998-ի ընտրությունները, թե՞ ոչ, քանզի երկրորդ փուլով պաշտպանել է Քոչարյանի թեկնածությունը, եւ պաշտպանել են՝ ելնելով ղարաբաղյան հարցից։ «Մենք չունենք էդ փաստերը, որ իրականում դրանք կեղծել են։ Բայց ես չեմ բացառում, որովհետեւ Հայաստանում, ցավոք սրտի, ոչ մի ընտրություն առանց կեղծիքների չի անցել մինչեւ միգուցե էս վերջինը, որը գոնե կարելի է համարել արժանահավատ։ Իսկ մնացած բոլոր ընտրություններում կեղծիքներ եղել են։ Բայց, կրկնում եմ, քանի որ մենք էդ պահին պաշտպանել ենք նրա թեկնածությունը, մենք էդ ուղղությամբ չենք աշխատել եւ չենք տեսել՝ եղե՞լ են կեղծիքներ, թե՞ չեն եղել»։
Հարցին՝ ինքը կո՞ղմ է, որ 1998-ից զատ՝ նյութեր նախապատրաստվեն եւ գործեր հարուցվեն նաեւ դրանից առաջ եւ հետո տեղի ունեցած մյուս ընտրություններով, Սարգսյանն ասաց․ «Հա, իհարկե կողմ եմ։ Ես Ձեզ ավելին կարող եմ ասել՝ 1996 թվականի ընտրություններին մեր կուսակցությունն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել, մեր նախաձեռնությամբ է ձեւավորվել «Ազգային միասնությունը», իմիջիայլոց, մենք ենք հրավիրել բոլորին, մեր կուսակցությունում ենք քննարկումներ անցկացրել եւ արդյունքում ստացել ենք էդ միասնությունը, նաեւ առաջադրել ենք մեր միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Եվ 1996-ին առաջինը տանկերը մեր դեմ հանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը։ Հիմա եթե ուզում ենք մենք իրականում բացահայտել էդ ամբողջ եղած-չեղածը, ապա, իհարկե, նաեւ 1996-ը պետք է ներառել եւ սկսել 1996-ից, այլ ոչ թե 1998-ից կամ 2008-ի Մարտի 1-ից»։
1998-ի ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուների հետ կապ հաստատել չհաջողվեց։

Աղբյուրը՝ hraparak.am