Քաղաքական

26.03.2019 13:24

Երբ ատելությունն ու դավադրությունը դառնում են պահանջարկ (տեսանյութ)

Երբ ատելությունն ու դավադրությունը դառնում են պահանջարկ (տեսանյութ)

ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն այս անգամ անդրադառնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակին։ Նախկին պատգամավորն իր տարակուսանքն է հայտնում, որ իշխանությունն իրեն շրջապատել է հասարակությանն ատելություն և նենգություն սնող մարդկանցով, դավադրությունների տեսությամբ մթնոլորտը թուլացնող փորձառու նախկիններով։

Քաղաքագետն անդրադառնում է նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որն այս օրերին բավականին ակտիվություն է ցուցաբերում՝ ըստ էության շարունակելով իր նախկին գործունեությունը։ Մասնավորապես, կանգ է առնում 96 թվականի նախագահական ընտրություններում նախկին դատախազի վարքագծին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։