ԱՎԾ–ն հրապարակել է փետրվար ամսվա սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող տվյալները։
Նախ զարմանալի է, որ արդյունաբերությունը, շինարարությունը, սպառումը, աշխատավարձերը աճ են արձանագրում, այսինքն՝ վիճակագրորեն կյանքի որակը դեպի լավն է փոխվում, իսկ ահա էլեկտրաէներգիայի արտադրությունը շարունակում է անկումը (արդյունաբերության ու էլեկտրաէներգիայի արտադրության աճի մեջ միշտ ուղիղ կապ կա. մեկի աճը բերում է մյուսի աճին)։
Վիճակագրական տվյալներով՝ շինարարությունը գրեթե նույն չափով է աճել, ինչ չափով որ անկում է ապրել էլեկտրաէներգիայի արտադրությունը (21%)։ Այս ֆոկուսի մասին «Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Ara Galoyan–նն է պարբերաբար գրում։
Անցնենք ամենացավոտ կետին՝ արտաքին առևտրաշրջանառությանը։ Այն շարունակում է անկում գրանցել։
Այս տարվա փետրվարին, 2018–ի փետրվարի համեմատ, արտաքին առևտրի ծավալները նվազել են 4,6 տոկոսով։ Իսկ 2019–ի երկու ամսվա տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս են 7,7 տոկոսով։
Մտահոգիչն այն է, որ մենք շարունակում ենք արտաքին շուկաներ կորցնել։ Արտահանման տվյալները դա են վկայում։ Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, մենք արտահանել ենք 8,2 տոկոսով քիչ։ Իսկ այս տարվա հունվար–փետրվարը, 2018–ի առաջին երկու ամսվա համեմատ, նվազել է 11,6 տոկոսով։
Արտահանման նվազեցումը «տնտեսական հեղափոխության» բրենդն է դառնում, քանզի այդ միտումները նկատվել են դեռևս նախորդ տարվանից։
Արտաքին առևտրի ներքին անկումը

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից