Կարծիք

26.03.2019 10:45


Բոլոր փաստերը կան, որ 96 թվին սահմանադրական կարգը տապալվել է

Բոլոր փաստերը կան, որ 96 թվին սահմանադրական կարգը տապալվել է

Նիկո՛լ, Վազգեն Մանուկյանի զսպվածության ու քո քաղաքական հոր սադրալից կեցվածքի տարբերությունն էլի չե՞ս նկատում։

Բոլոր փաստերը կան, որ 96 թվին սահմանադրական կարգը տապալվել է ու տոտալ կերպով կեղծվել են ընտրությունները, իսկ 2008 թվի ընտրությունների կեղծված լինելը միայն քո ու քաղաքական երբեմնի թիմիդ հիվանդ երևակայության արդյունքն է։ Միաժամանակ ուզում եմ դաջես գլխումդ՝ 98 թվին նախագահ Քոչարյանն ընտրվել է բացառապես լեգալ ու լեգիտիմ ճանապարհով։

Հիմա սիլվայակերպեր Ջհանգիրյանի, Անդրանիկ Քոչարյանի, Շիրխանյանի ու մնացյալ գործիքներիդ երասանները բուռդ հավաքիր ու հովանավորներ֊փայատերերիդ զեկուցիր միայն մեկ բան՝ փորձելով շինծու քրգործեր կարել Քոչարյանի նկատմամբ, անընդհատ դուրս ես գալու ինքներդ ձեզ վրա, իսկ ԱԱԾ ու ՀՔԾ պետերին հանձնարարիր, մի կես ժամ էլ ժամանակ տուր խասյաթիդ համաձայն, որ արագ նայեն 96֊98 թվականների տեսաժապավենները, այն ժամանակվա լրահոսն ուսումնասիրեն ու լծվեն իրական պետականախույսերի բացահայտմանը, այդ կերպ միայն կարող ես բացառել քո՝ Հայաստանից վաղը չփախչելու անհրաժեշտությունն ու երաշխավորել արդարացի դատաքննությանդ իրավունքն ապագայում՝ Քոչարյանն անմեղ է, բայց անտիպրոպոգանդան ժամանակավորապես սևացրեց նրա անունը, պատկերացրու՝ ինչ է լինելու քեզ հետ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը