Աշխարհ

26.03.2019 10:16


Պենտագոնը մեկ միլիարդ դոլար է տրամադրել Թրամփին արգելապատի կառուցման համար

Պենտագոնը մեկ միլիարդ դոլար է տրամադրել Թրամփին արգելապատի կառուցման համար

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը մարտի 25-ին թույլատրել Է մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Նշվում Է, որ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ի հարավային սահմանին 57 մղոն (շուրջ 91 կիլոմետր) երկարությամբ արգելապատի հատվածի կառուցման, ճանապարհների բարելավման եւ Յումա (Արիզոնայի նահանգ) եւ Էլ Պասո (Տեխաս) քաղաքների շրջանում լուսավորության տեղակայման համար:

Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ Էր հայտարարել սահմանին, որպեսզի այլ նպատակների համար նախատեսված շուրջ 6,4 միլիարդ դոլարն օգտագործի սահմանին արգելափակոցների կառուցման համար՝ շրջանցելով Կոնգրեսը, որն, ըստ Սահմանադրության, պետք Է հավանություն տա բյուջեի բոլոր ծախսերին: Այդ քայլն արդեն վիճարկվել Է դատարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը