Քաղաքական

25.03.2019 23:20

Դու թալանչի ես․ գյուղապետը՝ Անդրանիկ Քոչարյանին

Դու թալանչի ես․ գյուղապետը՝ Անդրանիկ Քոչարյանին

Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը տեղեկացել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի եւ ցանկություն ունի դատարանում վկայություն տալու։ «Ես կարող եմ ասել, որ դու թերթին մեղադրել ես անազնվության մեջ, բայց դու թալանչի ես, դու թալանել ես»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանը։

Նա նաեւ մի դեպք պատմեց, որը տեղի է ունեցել 1991-1992 թվականներին․ «Ես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազ էի աշխատում։ Ուրեմն գնացել էինք գործուղում Մեղրի քաղաք, ահազանգ էինք ստացել, որ Մեղրիում վագոններրի թալան է եղել։ Գնացինք, ստուգման առաջին օրը, քանի որ ցուրտ էր, հյուրանոցում տեղ չկար, ոչ մի տեղ տեղ չկար, ստուգումից հետո գնացինք էնտեղի դատավորներից Անահիտի սկեսուրի տանը՝ Ագարակում գիշերելու, բնակարանը տաք էր։ Գիշերը մինչեւ 03։10 խոսում էինք, մեկ էլ զանգ եկավ, գործընկերս ասաց՝ պարոն Հովսեփյան Ձեզ են ուզում, ես զարմացա, թե էս ժամին ով կարող է լինել։ Բա ո՞ւմ հետ եմ խոսում, ներկայացա, ասեց՝ ո՞վ կա հետդ, ասի էս ինչ աշխատող, ասեց մինչեւ ժամը 10-ը Ագարակից ս***** քաշեք, թե չէ եկա Ձեր մերը.....։ Ես ասեցի՝ ես Ձեր նման լկտի չեմ կարող լինել, որովհետեւ իմ կողքը մարդ կա, բայց որ եկա Երեւան, կտենանք՝ ով, ում կհայհոյի։

Ուրեմն էդ վագոնները ով թալանել ա, զանգել ա էս Անդրանիկ Քոչարյանին, որ եկել են ու դուրս են գալիս մեր վրա։ Առավոտ շուտ գլխավոր դատախազի տեղակալ Միշա Գրիգորյանը զանգեց՝ բա հետ եկեք, ստուգումները թողեք։ Հետ եկանք։ Դրանից հետո հոդված գրեցի, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի սպառնում է։ Էն վագոններն ի՞նչ եղավ, թող Անդրանիկ Քոչարյանը պատասխան տա։ Եթե Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ բան կասի, թող գա։ Ինքը խոսում է պետականությունից, բայց թալանել է»։

Աղբյուրը՝ «Հրապարակ»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։