ԱԱԾ-ն պետք է հատուկ զբաղվի այն սուբյեկտներով, ովքեր քարոզում են հայաստանցի–ղարաբաղցի տարանջատումը
Վերջերս շատ է խոսվում այն մասին, թե ԱԱԾ-ն ինչ պետք է անի կամ չանի: Ես էլ ինձ իրավունք վերապահեմ ու կարծիք հայտնեմ. ԱԱԾ-ն պետք է հատուկ զբաղվի այն սուբյեկտներով, ովքեր քարոզում են հայաստանցի–ղարաբաղցի տարանջատումը:
Նորմալ չէ, երբ մերձիշխանական շրջանակները գրում են, թե դրական է, որ այս կամ այն քաղաքական գործիչը գտնվում է բանտում, որովհետև նա հայաստանցի չէ և ժամանակին այդպես էլ չի կարողացել ինտեգրվել հայաստանյան մշակույթին, իսկ վերջում էլ այս ամենը համեմում են նրանով, որ մնացած բոլոր նոր ղեկավարների համար սա պետք է դաս լինի, ու ընդանրապես բարձրագույն իշխանությունը պետք է պատկանի միայն հայաստանցիներին:
Ներազգային թշնամանքը խրախուսելով՝ մարդիկ մոռանում են, որ Հայաստանում բարձրագույն իշխանության կրողը պետք է լինի ՀՀ քաղաքացին և կարևոր չէ, որ նա ծնվել է Ստեփանակերտում, Երևանում, Արմավիրում, Իջևանում, Վարդենիսում, Դավալույում կամ Ճոճկան գյուղում:
Նույն տրամաբանությամ վաղը մյուս օրը այս շրջանակները կառաջարկեն օրենք ընդունել, որ Հայաստանում բարձրագույն իշխանության կրող կարող է դառնալ միայն այն մարդը, ով 2018 թ.-ի մայիսից հետո երկիր է ղեկավարում:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից