Կարծիք

25.03.2019 13:11


Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն ամենաճիշտն է քաղաքացու օր նշելու համար

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն ամենաճիշտն է քաղաքացու օր նշելու համար

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն ամենաճիշտն է քաղաքացու օր նշելու համար։ Հիմքն ինչպես դնում ես, այնպես էլ ընթանում է։ Դե իսկ ԼՏՊ-ն դրեց թալանի, քաղաքական սպանությունների/հետապնդումների, ազատ խոսքի սահմանափակման ու այսպես շարունակ բազում «արժեքների» հիմքը։

Վերջերս մի նորություն էլ աչքովս ընկավ` ՀՔԾ-ում նյութեր են պատրաստվում 1998-ի նախագահական ընտրությունները կեղծված լինելու կասկածանքի մասով։ Հետաքրքիր է` ինչո՞ւ առաջինը 1996-ի նախագահական ընտրությունների կեղծված լինելու մասով չեն նյութեր պատրաստվում կամ արխիվից հանվում։ Վերջիվերջո, առաջին անգամ հենց 1996-ին տապալվեց սահմանադրական կարգը և կեղծվեցին ընտրությունները։ Պատասխանն իհարկե ավելի քան պարզ է, ուղղակի չպետք է մոռանանք ոչինչ և ոչ ոքի։

Գևորգ Աճեմյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը