Կարծիք

25.03.2019 11:36


Տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով ու սևեռված է կոնկրետ անձի վրա

Տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով ու սևեռված է կոնկրետ անձի վրա

ՀՔԾ–ում 1998թ. նախագահական ընտրությունների հետ կապված նյութեր են նախապատրաստում` Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա։
Սա շատ հետաքրքիր նախադեպ է, երբ մի անձի նամակի հիման վրա ՀՔԾ-ում ուսումնասիրություններ են անում և պատրաստվում են գործ հարուցել կեղծված ընտրությունների վերաբերյալ:

Տպավորություն է, որ ՀՔԾ-ն առաջնորդվում է կոնկրետ տարեթվերով ու սևեռված է կոնկրետ անձի վրա, այն է` 98 –2008 ժամանակաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա՝ մոռանալով, որ ընտրակեղծարարության, քաղաքական սպանությունների ու թալանի ժամանակաշրջանի հիմքը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի կառավարման ժամանակաշրջանում:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը