Աշխարհ

25.03.2019 10:15


Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

Ռումինիան եւ Հոնդուրասը մարտի 24-ին հայտարարել են Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաքը ճանաչելու մասին: Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի եւ Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի համապատասխան հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկու երկրներն Էլ մտադիր են դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ:

ԶԼՄ-ները նշում են, որ այս քայլերն արդեն ողջունել են Թել Ավիվում:

Մինչդեռ մամուլին հայտնի Է դարձել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի արձագանքը, ով հայտարարել Է, որ վարչապետն իր հետ անհրաժեշտ կոնսուլտացիաներ չի անցկացրել: Ընդսմին նա Ռումինիայի կառավարությանը «կատարյալ տգիտության» մեջ Է մեղադրել արտաքին քաղաքականության հարցերում:

Անցած տարվա վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաք եւ հայտարարել ամերիկյան դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին: Համանման որոշում Է ընդունել Գվատեմալան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը