Քաղաքական

24.03.2019 22:59

Գրետա մայրիկը Շիրխանյանին բնորոշել է «սպիտակ թուրք»

Գրետա մայրիկը Շիրխանյանին բնորոշել է «սպիտակ թուրք»

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը, որում նա ծավալուն պատմում է սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Քոչարյանի փոխհարաբերությունների մի քանի դրվագներ ու իրեն ներկայացնում Վազգենի հավատարիմ զինակից, Վազգենի մտերիմների մոտ ոչ հաճելի հիշողություններ է արթնացրել:

Մասնավորապես Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից մեկ տարի անց Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը հետ է հրել ու թույլ չի տվել, որպեսզի Շիրխանյանը ողջագուրվի իր հետ. «Հեռու գնա սպիտակ թուրք» մոտավորապես այսպես է բնորոշել նա Շիրխանյանին:

Նման վերաբերմունքի պատճառը վերջինիս՝ Վազգենի մասին հայտարարություններն են եղել, վարչապետի պաշտոնից Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը նույնպես Շիրխանյանը դրական ու ճիշտ քայլ է համարել՝ ասելով, որ Արամ Սարգսյանը չէր համապատասխանում այդ պաշտոնին:

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։