Կարծիք

24.03.2019 21:20


Գոլանը, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում

Գոլանը, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում

Մինսկի խմբի համանախագահներն են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: Մինսկի խումբը գործում է հելսինկյան սկզբունքների, մասնավորապես՝ տարածքների ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման վրա:

Թրամպը ասել է, որ Գոլանի բարձունքները պետք է ճանաչել որպես Իսրայելի մաս: Գոլանը, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում, մի տարբերությամբ՝ այնտեղ մինչ պատերազմը հրեաներ չէին ապրում՝ ի տարբերություն Արցախի, որտեղ հայեր էին ապրում:

Հիմա գանք մեկնաբանությանը, ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Գոլանի ճանաչելը՝ որպես Իսրայելի մաս, ամբողջությամբ համապատասխանում է տեղում ստեղծված իրավիճակին և տեղում ստեղծված փաստին»:

Ռուսատանը Ղրիմի միացումը նույնպես համարում է ստեղծված իրավիճակից դուրս եկող փաստ: Ռուսաստանը չի ճանաչում Գոլանում ստեղծված փաստը, ԱՄՆ-ն՝ Ղրիմում: Հիմա դա առևտրի խնդիր է, իրար վրա այդ փաստերը պետք է ծախեն: Դա պրոցես է:

Հիմա գանք Արցախում ստեղծված փաստին: Պարզ է, որ «սկզբունքները» մեկնաբանությունից են կախված և՝ շահերից, մի բան ծախում ես, մի բան՝ առնում: Բայց մեկնաբանության տվյալ փաստը հետաքրքիր գործիք է, կարելի է դրանց վրա հենվել:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը առնել-ծախելու գործում են խորացել, Ֆրանսիան էլ իր առևտուրն ունի աշխարհի տարբեր անկյուններում: Շուկային պետք է մասնակցել: Հույս ունեմ, որ մենք մեր առևտրական ջիղը վերջնականապես դեռ չենք կորցրել:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը