Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի
Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասնակցել էժանագին շոու ներկայացումներին:
Առաջնորդվելով լենինյան շաբաթօրյակների ոգով՝ Նիկոլը Իլյիչի օրինակով անձամբ է մասնակցում միջոցառումներին, բայց մոռանում է, որ ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունը:
Հասարակության մի մասը Նիկոլի շնորհիվ օպտիմալացվել է, իսկ մեծ մասը սկսել է ավելի վատ ապրել:
Երկիրը նախ և առաջ մարդիկ են, որոնց մի մասին ոչ բարով վարչապետը վիրավորում է՝ ասելով, թե ով չի ուզում մասնակցել «քաղաքացու» օրվան, կարող է գնալ իրենց հին ռեստորաններում խաշ ուտի, տեղը կբավարարի:
Գռեհկությունը պոզով-պոչո՞վ է լինում:
Նիկոլի շնորհիվ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել և ոչ միայն խաշի փող չունեն, այլ նաև հանապազորյա հացի: Իսկ խաշ թող ինքն ուտի, որ իր ուղեղում տախտակի նման հարթ հայտարարություններ չծնվեն:
Հետաքրքիր է՝ այդքան մեծամտություն ու ատելություն որտեղի՞ց, այ ընկեր...ու էդ խելքով ուզում ես երկիր ղեկավարես:
Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով՝ զբաղեցնում եք ժողովրդին: Միմոսությանդ ժամանակը շատ շուտով սպառվելու է:
Հ.Գ. Դու ես չէ՞ ասել՝ հենց ժողովուրդը քեզ չվստահի, գնալու ես: Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ: Հետո չասես՝ իրողություն է փոխվել:
Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի
Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասնակցել էժանագին շոու ներկայացումներին:
Առաջնորդվելով լենինյան շաբաթօրյակների ոգով՝ Նիկոլը Իլյիչի օրինակով անձամբ է մասնակցում միջոցառումներին, բայց մոռանում է, որ ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունը:
Հասարակության մի մասը Նիկոլի շնորհիվ օպտիմալացվել է, իսկ մեծ մասը սկսել է ավելի վատ ապրել:
Երկիրը նախ և առաջ մարդիկ են, որոնց մի մասին ոչ բարով վարչապետը վիրավորում է՝ ասելով, թե ով չի ուզում մասնակցել «քաղաքացու» օրվան, կարող է գնալ իրենց հին ռեստորաններում խաշ ուտի, տեղը կբավարարի:
Գռեհկությունը պոզով-պոչո՞վ է լինում:
Նիկոլի շնորհիվ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել և ոչ միայն խաշի փող չունեն, այլ նաև հանապազորյա հացի: Իսկ խաշ թող ինքն ուտի, որ իր ուղեղում տախտակի նման հարթ հայտարարություններ չծնվեն:
Հետաքրքիր է՝ այդքան մեծամտություն ու ատելություն որտեղի՞ց, այ ընկեր...ու էդ խելքով ուզում ես երկիր ղեկավարես:
Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով՝ զբաղեցնում եք ժողովրդին:
Միմոսությանդ ժամանակը շատ շուտով սպառվելու է:
Հ.Գ. Դու ես չէ՞ ասել՝ հենց ժողովուրդը քեզ չվստահի, գնալու ես:
Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ: Հետո չասես՝ իրողություն է փոխվել:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից