Քաղաքական

23.03.2019 18:03

ՀՀ-ն արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանը

ՀՀ-ն արձագանքել է Սեմերիկովի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ-ի գործունեության հիմքում առկա է բոլոր անդամ պետությունների կողմից կոնսենսուսով որոշումների կայացման սկզբունքը:

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամ դադարեցմամբ պայմանավորված առկա իրավիճակը կարգավորող սկզբունքների, նորմատիվ-իրավական բազայի մշակման հետ կապված քաղաքական քննարկումներն անդամ երկրների միջև շարունակվում են: Գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված որոշման կայացումն այս հարթությունում է: Այդ համատեքստում մեզ համար պարզ չէ, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, այստեղ առաջնահերթ խնդիր է այդ սկզբունքի մշակումը ՀԱՊԿ-ի անդամ երկրների մակարդակում»,-ասել է Աննա Նաղդալյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։