Առանձնատնից գողություններ կատարած անձինք անչափահասներ էին
Մարտի 22-ին՝ ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երկու անչափահաս զբաղվում են բնակարանային գողությամբ։ Նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 17-ամյա Հակոբ Վ․-ն և 16-ամյա Դանիել Ղ․-ն։ Պարզվել է, որ մարտի 20-ին՝ ժամը 20.00-ին, Հակոբ Վ․-ն և Դանիել Ղ․-ն մտել են Լուկաշինի 3-րդ փողոցի տներից մեկի բակ, օգտվելով 2-րդ հարկի դռան բացակայությունից՝ տուն են մտել ու գողացել փայտ հղկելու սարք՝ պատճառելով 55.000 դրամի վնաս: Բացի այդ, մարտի 21-ին՝ ժամը 01.30-ին, բացել են նույն տան 1-ին հարկի պատուհանը, մտել ու գողացել համակարգիչ, նոութբուք, էլեկտրական պտուտակահան և վարսահարդարիչ՝ պատճառելով 215.000 դրամի վնաս: Հակոբ Վ․-ն և Դանիել Ղ․-ն տվել են խոստովանական բացատրություններ և ձերբակալվել են: Գողոնը մասամբ առգրավվել է: Կատարվում է քննություն։
Առանձնատնից գողություններ կատարած անձինք անչափահասներ էին
Մարտի 22-ին՝ ժամը 11.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ երկու անչափահաս զբաղվում են բնակարանային գողությամբ։ Նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 17-ամյա Հակոբ Վ․-ն և 16-ամյա Դանիել Ղ․-ն։
Պարզվել է, որ մարտի 20-ին՝ ժամը 20.00-ին, Հակոբ Վ․-ն և Դանիել Ղ․-ն մտել են Լուկաշինի 3-րդ փողոցի տներից մեկի բակ, օգտվելով 2-րդ հարկի դռան բացակայությունից՝ տուն են մտել ու գողացել փայտ հղկելու սարք՝ պատճառելով 55.000 դրամի վնաս: Բացի այդ, մարտի 21-ին՝ ժամը 01.30-ին, բացել են նույն տան 1-ին հարկի պատուհանը, մտել ու գողացել համակարգիչ, նոութբուք, էլեկտրական պտուտակահան և վարսահարդարիչ՝ պատճառելով 215.000 դրամի վնաս:
Հակոբ Վ․-ն և Դանիել Ղ․-ն տվել են խոստովանական բացատրություններ և ձերբակալվել են:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է քննություն։