Կարծիք

23.03.2019 12:54


Մինչ վարչապետն իրեն տվել է ժամանցին…

Մինչ վարչապետն իրեն տվել է ժամանցին…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին նոր գրառում է արել.

«Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ «21» հեռուստաընկերությունը կարող է օրվա պոզիտիվ մեկնարկի գրավական դառնալ: Հատկապես հաճելի է տեսնել ժամանակակից հայ երգիչներին՝ գուսանական, ժողովրդական երգերի բարձրորակ կատարումներով: Իհարկե՝ կան նաեւ նոր ու լավ երգեր, հոլովակներ»,- գրել է նա:

Հատկանշական է, որ այս գրառմանը արձագանքել են որոշ օգտատերեր՝ բարձրաձայնելով իրենց խնդիրների մասին: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Yan Laura անունով օգտատերը գրում է.

«ԻՄ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀՀ ՀՊԱՐՏ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՈւՍՈւՑՉԻՑ Եվս մեկ օր՝ սին խոստումների և հիասթափության։ Երեկ կառավարության նիստում Դուք հռետորական հարց էիք ուղղում, թե ինչպես է հնարավոր, որ պետական աշխատողը 3 ամիս չվարձատրվի։ Զավեշտալի էր նախարարների առ ոչինչ պատասխանը։ Հիմա հարցնում եմ, պարո'ն վարչապետ, բազմիցս կառավարության թեժ գծին ահազանգվել է, որ մի շարք դպրոցների աշխատակիցներ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձի մի մասը, փետրվար ամիսն ամբողջությամբ, և մարտն էլ ավարտվում է։

Մի՞թե ձեզ չեն զեկուցել, որ մարդիկ մեծ խնդիրներ ունեն վարկերի ուշացման, օրվա կարիքնեի բավարարման, ընտանիքի հացի խնդրի ապահովման և, վերջապես, աշխատանքի գնալու հետ կապված։ Շատ ցավալի է, որ Ձեզ ենթակա օղակները թերի են կատարում իրենց աշխատանքը, և ամբողջ պատասխանատվությունը բարդվում է մի անձի ուսերին։ Ցավով կարդացի Ռանչպար գյուղին նվիրված Ձեր հոգեցունց բանաստեղծությունը, սակայն այս տեմպերը կհանգեցնեն նման խոսքերի հատորյակների լույսընծայմանը։

Ես ցանկանում եմ, որ մեր երկրի պաշտոնյաները Ձեր օրինակով կարդան «Պապ թագավոր» և ոչ թե «Գևորգ Մարզպետունի», քանզի միայն ռոմանտիզմն է ընդունում, որ մի ծաղկով գարուն կգա, կամ մի ձեռքը ծափ կտա։ Դուք մեր լուսավոր տեսլականի նոր գարունն էիք, և ես հույս ունեմ, որ այդ գարունը միայն մարտ ամսով չի սահմանափակվի։ Լաուրա Գևորգյան»:

Սարգիս Ավետիսյան օգտատերը, պատասխանելով նախորդ գրառմանը, նշում է.

«Հունվարի կեսը մենք էլ չենք ստացել»:

Շարունակելով կրթական ոլորտի խնդիրները՝ Alina Maxshudyan օգտատերն էլ բարձրաձայնում է Ավշարի դպրոցի խնդրի մասին.

«Այսօր նաև իմացեք, որ Ավշարի դպրոցի հարցը չի լուծվել»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը