Աշխարհ

23.03.2019 12:10


Աֆղանստանի մարզադաշտում պայթյուններ են որոտացել. վիրավորվել է Հիլմենդի նահանգապետը

Աֆղանստանի մարզադաշտում պայթյուններ են որոտացել. վիրավորվել է Հիլմենդի նահանգապետը

Աֆղանստանի Հիլմենդ նահանգի Լաշքարգահ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով տուժել են նահանգապետը եւ մի քանի տեղացի պաշտոնյաներ, հայտնում է Ariana News հեռուստաալիքը:

Առաջին պայթյունը որոտացել է Ֆերմերի ազգային օրը նշելու ժամանակ:

Հեռուստաալիքը հայտնում է, որ սպանվել է առնվազն մեկ ոստիկան, իսկ Հիլմենդի նահանգապետը, տեղեկատվության եւ մշակույթի դեպարտամենտի պետը, նահագային խորհրդի պետը եւ նրա տեղակալը, ինչպես նաեւ մի զինվորական պաշտոնյա պայթյունների հետեւանքով վիրավորվել են:

Տարբեր տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով մահացել է 3-ից մինչեւ 7 մարդ, ավելի քան 10-ը մարմնական վնասվածքներ է ստացել:

«Փաժվաք» գործակալությունը, վկայակոչելով ականատեսին, հայտնում է 7 զոհի մասին: Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վիրավորվել է նվազագույնը 16 մարդ, որոնց թվում` անվտանգության աշխատակիցներ եւ տեղական պաշտոնյաներ: Khaama Press գործակալությունը հայտնել է 4 զոհվածի մասին:

Առայժմ պայթյունների պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը