Լրահոս

23.03.2019 12:00


Գեղարքունիքում բախվել են Nissan-ն ու Ford-ը. կա 6 վիրավոր

Գեղարքունիքում բախվել են Nissan-ն ու Ford-ը. կա 6 վիրավոր

Գեղարքունիքի մարզում այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25.7-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Տիգրան Մ.-ի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի եւ Տարոն Ս.-ի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Տիգրան Ս.-ի ուղեւորներ Արամ Հ.-ն, Արմեն Ա.-ը, Արայիկ Հ.-ն եւ Նարեկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներ։

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով Murano-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շջվելով՝ հայտնվել դաշտում։ Ավտոմեքենայի գազաբալոնն ու բեռնախցիկը ավտոմեքենայից պոկվել եւ մի քանի մետր շպրտվել էին։

Այս խորագրի վերջին նյութերը