Կարծիք

23.03.2019 09:10


ՀՔԾ-ն գործ է հարուցել Արտաշես Առաջին արքայի վրա, որդու՝ Արտավազդ Առաջինի անհետանալու պատճառով

ՀՔԾ-ն գործ է հարուցել Արտաշես Առաջին արքայի վրա, որդու՝ Արտավազդ Առաջինի անհետանալու պատճառով

ՀՔԾ-ն գործ է հարուցել Արտաշես Առաջին արքայի վրա, որդու՝ Արտավազդ Առաջինի անհետանալու պատճառով։

Որպես հիմք է վերցվել Արտավազդ Առաջինի՝ կոռուպցիայի մեջ հոր նկատմամբ մեղադրական ամբաստանագիրը.

«Երբ դու գնացիր ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
ես այս ավերակների վրա
ո՞ւմ թագավորեմ»։

Հիշեցնենք, որ լսելով որդու ամբաստանության մասին, Արտաշես Առաջին արքան բարկանալով, որդուն զգուշացրել էր. «Թե դու ձի հեծնես, որսի գնաս Ազատն ի վեր՝ դեպ Մասիս, քաջքերը քեզ բռնեն, տանեն Ազատն ի վեր՝ դեպ Մասիս, այնտեղ մնաս, լույս չտեսնես»:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ առ այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում Արարատ լեռան անդունդներում։

Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը