Նուբարաշենում 49-ամյա տղամարդն այսօր իր անունով ստացած «Վալտեր» տեսակի հրացանով ինքնասպան է եղել
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 10-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին: Դիակի կողքին հայտնաբերվել է «Վալտեր» տեսակի 12 տրամաչափի որսորդական զենք: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված զենքով ինքնասպան է եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքը օրինական է և նա այսօր է իր անունով ստացել և ինքնասպանության պատճառը նրանում է, որ բժիշկները նրան հայտնել են, որ ինքն անբուժելի հիվանդ է, ունի քաղցկեղ և այսօր իր անունով ստացած զենքով նա ինքնասպան է եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։