Քաղաքական

22.03.2019 18:49

Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը

Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն մարտի 26-ից 28-ը կայցելի Հայաստան:

Պաշտոնական այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի, արտաքին գործոց նախարար Զոհրաբ Մնացականյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանի հետ:

Ստրասբուրգից ստացված հաղորդագրության համաձյան, նախատեսված են հանդիպումներ քաղաքական խմբավորումների, խորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:

Մորի Պասկիեն կմասնակցի գենդերային հարցերին նվիրված խորհրդաժողովին, որի մասնակիցների թվում կլինեն Հայաստանի օբմուդսմեն Արման Թաթոյանը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Մարտի 27-ին նախատեսված է ԵԽԽՎ նախագահի ասուլիսը Հայաստանի խորհրդարանում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։