Քաղաքական

22.03.2019 18:04

Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի․ ՀՔԾ

Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի․ ՀՔԾ

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի։ Այս մասին ի պատասխան Factor.am-ի հարցի ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»,-ասաց Օհանջանյանը՝ նշելով, որ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում էր ներկայացվել՝ 2012-2016թթ ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ: Հարուցվել էին քրգործեր, իսկ քննության արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել՝ կատարված առերևույթ հանցավոր դրսևորումներին նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչության վերաբերյալ։ Մասնավորապես՝ ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ էին ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ.Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։